Իսպանական People պարբերականը 2014 թ. ամենասեքսուալ տղամարդ է ճանաչել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Կոլումբիացին հատուկ ֆոտոսեսիայի է մասնակցել ամսագրի շապիկի համար: Խամեսին նվիրված հոդվածում ասվում է. «Ռոդրգեսը յուրօրինակ է թե' գնդակ վարելիս, թե' People ամսագրի համար նկարվելիս»:
Հոդվածում տեղ է գտել նաև ֆուտբոլիստի կնոջ` Դանիելա Օսպինայի (Կոլումբիայի հավաքականի և «Արսենալի» դարպասապահ Դավիդ Օսպինայի քրոջ) խոսքը. «Խամեսը չափազանց գրավիչ տղամարդ է, բայց ամենից շատ ինձ գրավում է նրա անհատականությունը, հենց դրա համար էլ շատ եմ սիրում ամուսնուս»,- ասել է Օսպինան:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունից հետո Ռոդրիգեսը 80 մլն եվրոյի դիմաց «Մոնակոյից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։
Civilnet




