Գլխավոր Լրահոս

Ցավալի պարտություն

«Եվրո 2016»-ի ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի դաշտում 2:1 հաշվով ցավալի պարտություն կրեց Դանիայի ընտրանուց:

Առաջին խաղակեսում տանտերերի առավելությունն ակնհայտ էր, բայց թիմերից և ոչ մեկը լուրջ վտանգավոր պահեր չունեցան: Ընդմիջումից հետո խաղի պատկերը փոխվեց. հայ ֆուտբոլիստները կտրուկ ավելացրին արագությունն ու 50-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց Հայաստանին:

10 րոպե անց Հենրիխը կարող էր կրկնապատկել հաշիվը. մեր ընտրանու առաջատարը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում խլեց գնդակը, մեկ հպումով ազատվեց պաշտպաններից և միայնակ մնաց դանիացիների դարպասապահ Կասպեր Շմեյխելի առջև, սակայն վերջինս մեծ դժվարությամբ գնդակը հանեց Մխիթարյանի ոտքի վրայից:

Այդուհետ տանտերերը կրկին տիրեցին նախաձեռնությանն ու 65-րդ րոպեին Պիեր Էմիլ-Հոյբյերգը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը: 71-րդ րոպեին Բեռնար Շալանդը Հենրիխ Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց Մարկոս Պիզելիին (հնարավոր է Հենրիխը վնասվածք էր ստացել Շմեյխելի հետ պայքարում): Մխիթարյանի հեռանալուց հետո մնացած ժամանակահատվածը մեր ֆուտբոլիստները հիմնականում անցկացրին սեփական կիսադաշտում, իսկ դանիացիներն ավելի ու ավելի էին ուժեղացնում ճնշումը: Արդյունքում Թոմաս Կալենբերգը 80-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գնդակը և Դանիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին խաղում էր հիմնական կազմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի և հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսյանի. նրանք երկուսն էլ վնասվածք ունեն: Հուսանք հաջորդ խաղում Յուրան և Արազն առողջ կլինեն, իսկ Հայաստանի հավաքականն ավելի վստահ խաղ կցուցադրի ու առաջին 3 միավորը կվաստակի:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում