Գլխավոր Լրահոս

Մարադոնան Ագուերոյի անունը լսելով տուրուդմփոց է սարքել (տեսանյութ)

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան իր նախկին փեսա` «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի անունը լսելով տուրուդմփոց է սարքել: Այս մասին հաղորդում է Eurosport-ը` հղում անելով  Mundo Deportivo-ին:

Դեպքը տեղի է ունեցել Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի գիշերային ակումբներից մեկում: Հաճախորդներից մեկը, տեսնելով Մարադոնային, բացականչել է Ագուերո, ինչից հետո հարբած արգենտինացին ապակե շիշը նետել է նրա ուղղությամբ ու հարձակվել վրան:

Ագուերոն Մարադոնայի աղջկա` Ջանինայի նախկին ամուսինն է: 2013 թվականին նրանք բաժանվել են, ինչից հետո Դիեգոյի և Սերխիոյի հարաբերությունները կտրուկ վատացել են: Ագուերոն և Ջանինան մեկ որդի ունեն` Բենջամինը, ով ծնվել է 2009 թվականին:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում