Երեկ Եվրո 2016-ի որակավորման փուլի շրջականերում կայացել են մի շարք հետաքրքիր հանդիպումներ:
Ամենախոշոր հաշիվը գրանցվել է Խորվաթիայում, ուր տեղի հավաքականը 6:0 հաշվով ջախջախել է Ադրբեջանին: Խաղից հետո ադրբեջանցիների գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսն ասել է, որ այլևս «սխալ է աշխատել այստեղ նման պայմաններում»: Ըստ գլխավոր մարզչի` խաղի հաշիվն ամբողջությամբ արտացոլել է խաղի էությոնը` մի թիմը հարձակվում էր, մյուսը` հետևում խաղին:
Անսպասելի պարտություն է կրել Աշխարհի 2014 թվականի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր Հոլանդիայի հավաքականը: Գուս Հիդինկի սաները 2 գնդակ են բաց թողել սեփական դարպասը Իսլանդիայի հետ արտագնա խաղում:
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
Ղազախստան - Չեխիա 2:4
Անդորա - Իսրայել 1:4
Բոսնիա - Բելգիա 1:1
Իսլանդիա - Հոլանդիա 2:0
Լատվիա - Թուրքիա 1:1
Մալթա - Իտալիա 0:1
Նորվեգիա - Բուլղարիա 2:1
Ուելս - Կիպրոս 2:1
Խորվաթիա - Ադրբեջան 6:0
Civilnet



