Գլխավոր Լրահոս

Ծեծկռտուք՝ մեր մրցակիցների խաղի ժամանակ, հանդիպումը մնացել է անավարտ

Այն, ինչ երեկ տեղի է ունեցել I խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի մրցակիցների՝ Սերբիայի և Ալբանիայի միջև խաղում, կարող է լուրջ ազդեցություն ունենալ մրցաշարային աղյուսակի վերջնական ձևավորման վրա։

Բելգրադում կայացած երկու հավաքականների հանդիպումը մնացել է անավարտ։ Բանն այն է, որ խաղի 44-րդ րոպեին տեղի է ունեցել սադրանք (այդ ժամանակ խաղի հաշիվը եղել է 0։0)։ «Պարտիզան» մարզադաշտի վրա հայտնվել է անօդաչու սարք, որի վրա եղել է «Մեծ Ալբանիայի» դրոշը։ Բանն այն է, որ 2008 թվականից Ալբանիայի և Սերբիայի հարաբերությունները ծայրահեղ սրվել են այն բանից հետո, երբ Կոսովոն անկախություն է հռչակել Սերբիայից։

«Մեծ Ալբանիայի» դրոշը կրող սարքը բավականին իջել է խաղադաշտին մոտ, ինչից հետո Սերբիայի պաշտպան Ստեֆան Միտրովիչը պոկել է այն։ Նրան միացել է խաղընկեր Նեմանյա Գուդելը, ինչին արձագանքել են ալբանացի ֆուտբոլիստներ Էնդի Լիլան և Տաուլանտ Ջաքան։ Դրանից հետո սկսվել է հրմշտոց, և մրցավարը որոշում է կայացրել չշարունակել հանդիպումը։

Հիմա ֆուտբոլիստները սպասում են ՈՒԵՖԱ-ի որոշմանը։

Եվրո 2016-ի որակավորման փուլից հետո շատերը կանխատեսում էին նման սադրանքներ երկու պետությունների ազգային հավաքականների միջև և խորհուրդ տալիս չընդգրկել երկու թիմերին միևնույն խմբում, ինչն արվում է, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի կամ Ուկրաինայի և Ռուսաստանի դեպքում։

Մեր խմբում կայացած մյուս խաղում Պորտուգալիան ավելացված 5-րդ րոպեին հաղթանակ է կորզել Դանիայի հետ արտագնա հանդիպման ժամանակ։ Գոլի հեղինակ է դարձել Կրիշտիանո Ռոնալդուն։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում