Գլխավոր Լրահոս

Բարսելոնան ու Ռեալը միասին 8 գոլ են խփում մրցակիցներին Էլ Կլասիկոյից առաջ

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով պարտության մատնեց «Լևանտեին», իսկ «Բարսելոնան» 3 սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Էյբարի» դարպասը:

«Արքայական ակումբի» կազմում շարունակում է գերարդյունավետություն ցուցադրել Կրիշտանո Ռոնալդուն, ով 2 անգամ աչքի ընկավ այս  խաղում` Իսպանիայի ընթացիկ առաջնության 8 տուրում խփելով իր 15-րդ գոլը: Մադրիդցիների կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Չիչարիտոն, Խամես Ռոդրիգեսն ու Իսկոն:

Կատալոնացիները շարունակում են իրենց «չոր» սերիան. Լուիս Էնրիկեի սաներն այս առաջնությունում դեռ ոչ մի գոլ բաց չեն թողել: «Բարսելոնայի» կազմում գոլերի հեղինակներ Չավին, Նեյմարն ու Մեսսին, վերջինս իր 250-րդ գոլը խփեց Իսպանիայի առաջնություններում և այժմ ընդամենը մեկ գնդակով է զիջում ռեկորդակիր Տելմո Սարային:

«Բարսելոնան» վաստակած 22 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» 18 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական, սակայն վաղը մադրիդցիներին կարող են շրջանցել «Վալենսիան» ու «Սևիլիան»:

Հաջորդ տուրում կկայանա երկար սպասված Էլ Կլասիկոն: «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում Ռոնալդուի գլխավորությամբ կփորձի հաղթել ու ընդհուպ մոտենալ գլխավոր մրցակցին, իսկ Մեսսին կարող է պատմական ռեկորդը սահմանել հենց Էլ Կլասիկոյում և օգնել իր թիմին մեծացնել 4 միավորի առավելությունը «Ռեալի» նկատմամբ:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում