Երեկ ֆուտբոլում գանցվել է միանգամից երկու մահ:
Անգլիայի պատանեկան լիգայում հանդես եկող «Քեդլի» թիմի 15-ամյա ֆուտբոլիստուհին խաղի ժամանակ ուշագնաց է եղել, իսկ քիչ անց մահացել հիվանդանոցում: Ֆուտբոլիստուհու անունը հրապարակվում է: Ֆուտբոլիստուհի մահվան պատճառների մասին չի խոսվում:
Հնդիկ ֆուտբոլիստ Փիթեր Բիաքսանզուալան երեկ մահացել է ֆուտբոլային հանդիպման ժամանակ ստացած վնասվածքից հետո: 23-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերի 14-ին Հնդկաստանի լիգաներից մեկի խաղի ժամանակ գոլից հետո տոնել է այն` կատարելով սալտո: Անզգույշ շարժումից հետո նա վայր է ընկել և վնասել ողնուղեղը: 5 օր անց Փիթերը մահացել է հիվանդանոցում:
Civilnet



