Գլխավոր Լրահոս

Բորուսիան 4-րդ անընդմեջ պարտությունն է կրում․ Բունդեսլիգա

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Հանովերին» և շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն ոչնչով չկարողացավ օգնել իր թիմին: Նշենք, որ Յուրգեն Կլոպի սաները 4-րդ անընդմեջ պարտությունը կրեցին Գերմանիայի առաջնությունում, իսկ մեկ շաբաթ անց նրանք կհանդիպեն «Բավարիայի» հետ:

Այս տուրում կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները` «Վերդեր» - «Քյոլն»` 0:1, «Աուգսբուրգ» - «Ֆրայբուրգ»` 2:0, «Այնտրախտ» - «Շտուտգարդ»` 4:5, «Հերտա» - «Համբուրգ»` 3:0, «Հոֆենհայմ» - «Պադերբորն»` 1:0, «Բայեր» - «Շալկե», «Ֆոլֆսբուրգ» - «Մայնց» և «Բորուսիա» Մյունխենգլադբախ - «Բավարիա» հանդիպումները դեռ չեն կայացել:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում