Գլխավոր Լրահոս

Բարսելոնան երկրորդ անընդմեջ պարտությունն է կրում Իսպանիայի առաջնությունում

«Բարսելոնայի» գործերն այնքան էլ հաջող չեն դասավորվում Իսպանիայի առաջնությունում։

Թվում էր, թե Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո կատալոնական ակումբը պետք է փորձի ուրախացնել երկրպագուների՝ 10-րդ տուրում սեփական հարկի տակ առավելության հասնելով «Սելտայի» նկատմամբ։ Բացի այդ, «Բարսելոնան» խաղում էր իր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի նախկին թիմի հետ, որին իսպանացի մասնագետը մարզել էր նախորդ մրցաշրջանում։

Սակայն կատալոնական ակումբի չհաջողվեց լուծել այս խնդիրը։ Չնայած բազմաթիվ պահերին, գնդակն այդպես էլ չհայտնվեց դարապսում։ Գնդակը չորս անգամ դիպավ դարպասապձողին Էնրիկեի սաների հարվածներից հետո։

Իսկ ահա «Սելտան» օգտագործեց իր քիչ պահերից մեկը։ Խոակին Լարիվեյը Նոլիտոյի փոխանցումից և պաշտպանության կոպիտ սխալից հետո գրավեց «Բարսելոնայի» դարպասը և արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթանակ բերեց իր թիմին։

Այս խաղից հետո «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Երեկ Մադրիդի «Ռեալը» «Գրանադայի» հետ արտագնա խաղում հաղթանակ է տոնել 4։0 հաշվով։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում