Երեկ Բունդեսլիգայում ավարտվել է 11-րդ տուրը։
Դորտմունդի «Բորուսիան» առաջնությունում կրած 5 պարտությունից հետո կարողացել է հաղթել Մյունխենգլադբախի «Բորուսիային»։ Խաղն ավարտվել է 1։0 հաշվով, իսկ միակ գոլի հեղինակ է դարձել մրցակցի ֆուտբոլիստ Քրիստոֆ Կրամերը, ով դաշտի կենտրոնից գրավել է սեփական դարպասը։ Ընդ որում, շատ մասնագետներ այս ինքնագոլը համարում են ամենանհավանականներից մեկը՝ ֆուտբոլի պատմության մեջ։
11-րդ տուրից հետո դորտմունդցիները 10 միավորով շարունակում են ընթանալ 15-րդ հորիզոնականում։ Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է, որն արդեն վաստակել է 27 միավոր։
Civilnet




