ՖԻՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է տարվա ամենագեղեցիկ գոլի համար Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդների անունները: Այս մասին հաղորդում է այդ կազմակերպության պաշտոնական կայքը:
Քվեարկությունը տևելու է մինչև դեկտեմբերի 1-ը, ինչից հետո կընտրվեն լավագույն 3-ը: Հաղթողի անունը կհայտարարվի 2015թ.-ի հունվարի 12-ին՝ ՖԻՖԱ-ի գալա համերգի ժամանակ: Լավագույն գոլի հեղինակի հավակնորդների թվում են կոլումբիացի Խամես Ռոդրիգեսը, հոլանդացի Ռոբին վան Պերսին, շվեդ Զլատան Իբրահիմովիչը։
Civilnet




