Գլխավոր Լրահոս

Ռեալն ուժեղագույն ակումբն է աշխարհում․ Ռեալ - Սան Լորենսո՝ 2։0

երեկ Մադրիդի «Ռեալը» դարձել է Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։

Եզրափակիչում մադրիդցիները երկու անպատասխան գնդակ են ուղարկել արգենտինական «Սան Լորենսո» թիմի դարպասը։ Մեկական անգամ աչքի են ընկել Սերխիո Ռամոսը (37ր) և Գարեթ Բեյլը (51ր)։ Ռամոսը ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Հատկանշական է, որ պաշտպանը նախորդ խաղում վնասվածք էր ստացել և նրա մասնակցությունը եզրափակչին կասկածի տակ էր։

Թեպետ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն այս առաջնությունում գոլի հեղինակ չէր դարձել, բայց կատարել էր գոլային երկու փոխանցում և արժանացել է առաջնության «Արծաթե գնդակի»։ «Բրոնզե գնդակը» բաժին է հասել նորզելանդական «Օքլենդ Սիթի» թիմի դարպասապահ Իվան Վիցելիչին։

Խաղից հետո մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսն ասել է, որ 2014 թվականը լավագույնն էր իր կարիերայում։ «Սա հատուկ օր է մեր երկրպագուների համար։ Ստանում ենք մեր քրտնաջան աշխատանքի արդյունքը։ Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ասեմ, որ պարզապես երջանիկ եմ։ Ցանկանում էի լավագույնս դրսևորել ինձ և կարողացա դա անել՝ խփելով մի քանի գնդակ։ Մենք նվաճեցինք տիտղոսը, որը մեզ անհասանելի էր երկար ժամանակ։ Սա լավագույն տարին էր իմ կարիերայում», - ասել է Ռամոսը։ Այս մասին հաղորդում է Inside Spannish Football մարզական կայքը։

Տեղեկացնենք նաև, որ Կարլո Անչելոտին երկրորդ անգամ է դառնում միջմայրցամաքայաին ակումբային գավաթի հաղթող մարզչի պաշտոնում։ 2007 թվականին նա արժանացել էր այդ մրցանակին՝ ղեկավարելով իտալական «Միլանը»։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում