Երեկ կայացան Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ «Էլչե» - «Բարսելոնա», «Ռեալ» - «Ատլետիկո» պատասխան հանդիպումները: Կատալոնական «Բարսելոնան», որ առաջին խաղում 5 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը, կրկին խնդիրներ չունեցավ` այս անգամ հաղթելով 4:0 հաշվով: «Բարսելոնայի» կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Ժերեմի Մատյոն (21'), Սերխի Ռոբերտոն (40'), Պեդրոն (43') և Ադրիանոն (90'):
Մադրիդյան հերթական դերբին ավարտվեց ոչ-ոքի արդյունքով և «Ատլետիկոն» առաջին խաղում տարած հաղթանակի (2:0) շնորհիվ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց: «Ատլետիկոյի» կազմում դուբլի հեղինակ դարձավ (1', 46') 8 տարի ընդմիջումից հետո Մադրիդ վերադարձած Ֆերնանդո Տորեսը: «Ռեալից» աչքի ընկան Սերխիո Ռոմսն (20') ու Կրիշտիանո Ռոնալդուն (54'):
Այսպիսով, հայտնի են Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը` «Բարսելոնա» - «Ատլետիկո», «Մալագա» - «Ատլետիկ», «Էսպանյոլ» - «Սևիլիա», «Վիլյառեալ» - «Խետաֆե»:
Civilnet




