Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար, «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Կրիշտիանո Ռոնալդուն անօթևանի կերպարանքով հայտնվել է Իսպանիայի մայրաքաղաքի փողոցներից մեկում:
Էժանագին սպորտային համազգեստով, պատռված ուսապարկով և արհեստական բեղերով Ռոնալդուն մոտեցել է մի տղայի, ազատվել անօթևանի կերպարանքից, փաթափվել նրան և իր ստորագրությամբ գնդակ նվիրել: Երեխան և բոլոր անցորդները չեն թաքցրել իրենց զարմանքը:
Civilnet




