Գլխավոր Լրահոս

Կորդոբա - Ռեալ` 1:2, Էլչե - Բարսելոնա` 0:6. Իսպանիայի առաջնություն

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարներ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» հերթական հաղթանակները տարան:

«Արքայական ակումբը» դժվարությամբ հաղթահարեց համեստ «Կորդոբայի» արգելքը` հաղթանակ կորզելով 89-րդ րոպեին Գարեթ Բեյլի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ: Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց Նաբիլ Գիլասը (11 մ.), իսկ 27-րդ րոպեին Քարիմ Բենզեման հավասարեցրեց այն: Նշենք, որ մադրիդցիների առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն մրցակցի ֆուտբոլիստին հարվածելու համար 82-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից:

Ի տարբերություն «Ռեալի», «Բարսելոնան» շատ հեշտ հաղթանակ տարավ. կատալոնացիները 6 անպատասխան գնդակ ուղարկեցին «Էլչեի» դարպասը, Մեսսին և Նեյմարը մեկական դուբլ ձևակերպեցին, մեկական անգամ էլ աչքի ընկան Պիկեն ու Պեդրոն:

Այժմ «Ռեալն» իր ակտիվում ունի 48 միավոր, «Բարսելոնան»` 47, մադրիդցիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում