Գլխավոր Լրահոս

Գյումրի․ տան կառավարումը հեռախոսիդ միջոցով

ՍիվիլՆեթի լրագրող Անի Գրիգորյանը տեսանյութ է պատրաստել Chai Khana կայքի համար՝ Գյումրիում ստեղծված խելացի հեռախոսների մասին։

Գյումրիի համար խելախոսները (սմարթֆոնները) հաղորդակցության միջոցից բացի առաջիկայում կարող են դառնալ նաև սոցիալական պայմանների բարելավման հնարավորություն։ Գյումրեցի 16-ամյա Ռաֆայել Սահակյանը և Սարգիս Եղոյանը՝ «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնի» փորձագետների հետ, ստեղծել են տան էլեկտրականությունը, օդափոխությունը և ջեռուցումը կառավարող «բոլորը մեկում» սկզբունքով աշխատող համակարգ: Այն ղեկավարվում է սմարթֆոն հավելվածի օգնությամբ:

«Խելացի տուն» անունը ստացած համակարգը հնարավոր է՝ բեկումնային լինի և ընդգրկի Գյումրին տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզում: ՏՏ-ն Հայաստանի տարեկան 20 տոկոս աճ ունեցող, ամենաարագ զարգացող ոլորտն է, որը շատ գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում