Թիմը գնում է Գյումրի. «Արատտա Կերամիկս»
Այս անգամ Թիմը գնում է ոչ թե գյուղ, այլ ուղիղ Գյումրի` Հայաստանի երկրորդ քաղաքը։ Այնտեղ նա հանդիպում է Վազգեն Գևորգյանին և նրա կնոջը՝ Սաթենիկ Մազմանյանին։ Ամուսինները փոքրիկ տնակում հիմնել են «Արատտա Կերամիկս» խեցեգործական արհեստանոցը։ Այստեղ նրանք պատրաստում են հին Գյումրվա կավե տարաներ, կժեր ու բաժակներ։ Գործը հաջող է, և զույգը նույնիսկ մտածում է այն ընդլայնելու մասին։
Civilnet




