Գլխավոր Լրահոս

Դպրոցի բուֆետում ուտելու ի՞նչ կա

Երևանում ուսումնասիրված դպրոցների բուֆետների 40%-ը և մարզային դպրոցների բուֆետների 60%-ը սնուցում կազմակերպելու համար անընդունելի պայմաններ են ունեցել։ Բուֆետների 70%-ում հացաբուլկեղեն է վաճառվել, 60%-ում՝ պետական արտադրության քաղցրավենիք, 52%-ում` հրուշակեղեն ու կոնֆետներ, 52%-ում` մրգային հյութեր։ Ցավալի է, բայց դպրոցի բուֆետներում մեծամասամբ վաճառվում է այնպիսի սնունդ, որ երեխաներին չի կարելի, օրինակ՝ նրբերշիկով ու ապխտած մսով բրդուճներ, տապակած կարկանդակներ, չիպսեր և այլն։ Հայաստանում «Դպրոցներում սնուցման կազմակերպման գնահատում - 2017» զեկույցում ուսումնասիրված 80 դպրոցներից միայն 34%-ում բուֆետ կա։ Հետազոտությունն իրականացվել է Օքսֆամ Հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի համագործակցությամբ։

#ԹվերըԽոսումեն

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում