ԱԺ-ում հունվարի 22-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին, թե ինչու Հայաստանում սրտի վիրահատությունը երկու անգամ թանկ, քան Վրաստանում: Նախարարը նշեց, որ Հայաստանից մեկնած պացիենտները Վրաստանում վիրահատվում են, սակայն հետվիրահատական սպասարկում չեն ստանում, ինչը ևս ծախս է: Ըստ նրա՝ Վրաստանում սրտի վիրահատության համար երկու անգամ զիջող գների մասին խոսակցությունները շատ հաճախ գովազդային հնարք է, որին խաբվում են քաղաքացիները:
#Ազգայինժողով
Civilnet



