Ազգային ժողովի՝ հունվարի 23-ի նիստը սկսվեց թեժ բանավեճով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման օրենսդրական գործընթացի տապալմանը: Հունվարի 22-ի նիստին իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը, ինչի հետևանքով քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ որոշումը չընդունվեց: Քննարկումների ընթացքում պատգամավորները միմյանց հասցեին հնչեցրին ոչ կոռեկտ, երբեմն էլ՝ վիրավորական արտահայտություններ:
#CivilNet #ՍիվիլՆեթ #Ազգայինժողով
Civilnet



