Մարտի 3-4-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Թբիլիսիում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ։ Ինչպե՞ս ընդունեցին Փաշինյանին Վրաստանում, ինչպե՞ս այցը լուսաբանեց վրաստանյան մամուլը, արդյոք հեղափոխությունից հետո Հայաստանի իմիջը Վրաստանում փոխվե՞լ է․ թեմայի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանի հետ։

Արթիկ. ի՞նչ են սպասում ընտրողները նոր իշխանությունից

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ

75 ընտրատեղամասերում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում. «Ականատես»

Ստեփանավանում ՔՊ-ի վստահված անձն ուղղորդել է ընտրողներին. Գոհար Մելոյան

NVIDIA-ն ընդլայնում է գործունեությունը Հայաստանում՝ թիրախավորելով ԱՊՀ շուկան

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններին առնչվող 1 ահազանգ է ստացել
Civilnet