Թուրքիան փորձում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ ի հաշիվ ռուսականի: Նման քայլը պայմանավորված է երկրի ներքին ռազմավարությամբ, երբ Թուրքիան ջանում է իր սահմաններից դուրս կանխարգելել հնարավոր վտանգները․ ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը։ Նա համաձայն է, որ Թուրքիան փորձում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, որն առաջին հերթին կհակասի Ռուսաստանի կենսական շահերին: Պետրոսյանի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ն այդ պարագայում հնարավոր է՝ ոչ միայն չընդդիմանա, այլև ողջունի այդ փոփոխությունը, քանի որ դրանով կընդարձակվեն կառույցի անմիջական սահմանները:
Civilnet




