Հայաստանում համաճարակային իրավիճակը լարված է, սակայն ունենք դեպքերի կանգ, ասում է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռոմելա Աբովյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում։ Նրա կարծիքով՝ այս իրավիճակը պայմանավորված է ուսումնական հաստատությունների առցանց անցնելու հանգամանքով։ Դպրոցները, սակայն, նոյեմբերի 8-ից վերսկսում են ուսումնական գործընթացը, եթե կանոնները չպահպանվեն, ապա Աբովյանի համոզմամբ, կունենանք դեպքերի աճ։ Աբովյանը նաև հայտնեց, որ ժամանցի վայրերում QR կոդով մուտքի թույլտվության հարցն այժմ քննարկման փուլում է։ Ավարտական տեսք է ստացել յոթօրյա կտրվածքով թեստեր ներկայացնելու նախագիծը, ներկայում նախարարությունը սպասում է այլ գերատեսչությունների առաջարկներին։

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկրորդ անձն է ձերբակալվել

Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի երկարաձգման հարցով դատական նիստերը հետաձգվել են

«Վարդագույն հովազից» մինչև տարեց զույգ․ Ֆրանսիայի ցույցերին վերագրված կեղծ պատկերներ ու տեսանյութեր

Չեխական ռազմական ինքնաթիռները կգան Հայաստան

Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ տղամարդը ձերբակալվել է
Civilnet