Գլխավոր Լրահոս

Վերջից առաջին տեղն ենք պատվաստվածների թվով. Արցախի առողջապահության նախարար

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը փետրվարի 1-ին ամփոփոիչ ասուլիսին պատասխանեց լրատվամիջոցների հարցերի։ Նախարարը պատասխանեց նաև ՍիվիլՆեթի հարցերին՝ ինչո՞ւ են 2021-ի դրությամբ պատվաստվածները այդքան քիչ՝ բնակչության 3,6%-ը; ի՞նչ խնդիր է լուծել կարանտինի սահմանումը Արցախում; ինչո՞ւ էին հերթեր գոյանում պատվաստումային կետում և ՊՇՌ հետազոտության համար; Արցախի պաշտոնյաները պատվաստվո՞ւմ են։ 

Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2021-ին իրականացվել է 32 518 հետազոտություն։ Հաստատվել է կորոնավիրուսի 4 821 դրական դեպք, արձանագրվել է 132 մահվան դեպք մեծահասակների շրջանում, այդ թվում՝ 116 դեպք COVID-19 ախտորոշմամբ, 16 դեպք՝ COVID-19 ուղեկցող ախտորոշմամբ։

2021-ին Արցախի Հանրապետությունում պատվաստվել են՝ 1-ին դեղաչափ՝ 5՝804 քաղաքացի; 2-րդ դեղաչափ՝ 4 120 քաղաքացի; 3-րդ դեղաչափ (բուստեր)՝ 48 քաղաքացի։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում