«Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում հուլիսի 17-ին սպասվում է տնօրենի ընտրություն։ Մինչ այս գործադիրի նախաձեռնությամբ փոխվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմի, կանոնադրության ու տնօրենի ընտրության կանոնակարգը։ Հոգաբարձուների խորհրդի կազմում Մատենադարանի աշխատակիցները երկուսն են, իսկ կառավարության ներկայացուցիչները՝ ինը, մինչդեռ նախկինում Մատենադարանի աշխատակիցները գերակշռում էին այդ խորհրդում։ Բացի այդ, տնօրենի թեկնածուների համար դոկտորի աստիճանի պահանջը հանվել է։ Ինստիտուտի գիտական խորհուրդն այս մասով հայտարարություն է տարածել՝ քննադատելով կառավարության գործելաոճը, իսկ մամուլը գրել է, թե այս կերպ կառավարությունը ցանկանում է Մատենադարանի տնօրենի պաշտոնին նշանակել իր թեկնածուին։ Այս քննադատությունը ՍիվիլՆեթի խնդրանքով մեկնաբանել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մշակոյթը՝ դիմադրութեան միջոց. «Ճակատաբաց»՝ Զաքար Քէշիշեանին հետ

Ամուլսարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա «շատ-շատ փոքր է»․ նախարար

Զելենսկին մտադիր է առաջադրվել, եթե ընտրություններն անցկացվեն պատերազմի ընթացքում

Ադրբեջանը հայտնել է ընթացիկ տարում Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները
Մակրոնը հանդարտության կոչ է արել երկրում ամենախոշոր անկարգություններից հետո
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ կազմակերպող երկիր․ Փաշինյան
Civilnet