Իսրայելը փոխում է Լիբանանում ռազմական խաղի կանոնները․ Շահան Գանտահարեան
«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնում է Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծում է, որ հայերի շրջանում տուժածներ չկան։ Շահան Գանտահարեանը նկատում է, որ Իսրայելի մարտավարությունը փոխվել է, աշխարհագրությունը՝ ընդլայնվել։ Նա համոզված է, որ իսրայելական ուժերը փորձում են «անվտանգության գոտի» ստեղծել Լիբանանի հարավում՝ ապահովելով իր երկրի հյուսիսային շրջանների կայունությունը։
Credits: Ruptly
Civilnet




