Մենք արդեն կորցրել ենք 90 հազար կին. Տիգրան Ջրբաշյան
«ՍիվիլՆեթ բիզնես» հաղորդաշարի հյուրն է «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը: Նրա գլխավորած թիմը մշակել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը, որը վերջերս դրվել է հանրային քննարկման:
Ռազմավարությունում նշվում է Հայաստանի ժողովրդագրական անբարենպաստ միտումները: Ծնելիության նվազման և մահացության աճի պատճառով երկրում չի ապահովվում նույնիսկ բնակչության պարզ վերարտադրությունը:
Իրավիճակը բարելավելու նպատակով առաջարկվում է 2,6 տրլն դրամ ներդնել ժողովրդագրական ծրագրերում: Թեև այս ներդրումը չի հանգեցնի բնակչության թվաքանակի աճի, սակայն ակնկալվում է, որ այն կբարձրացնի բնակչության կյանքի որակը: Բացի այդ, կանխատեսվում է, որ մինչև 2040 թվականը այս միջոցառումները կնպաստեն բնակչության ծերացման տեմպի 20 տոկոսով կրճատմանը:
Civilnet




