Գործընկերային բովանդակություն:
Լոս Անջելեսի Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումին այս տարի կրթության իրավունքի մասին քննարկում տեղի ունեցավ: Միջոցառումը, որը UCLA-ի The Promise Institute for Human Rights կազմակերպության հետ համագործակցությամբ կազմակերպել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, համախմբել է կրթության և սոցիալական հավասարության ոլորտների համաշխարհային առաջնորդներին: Քննարկումը վարում էր Լուիզ Ռիչարդսոնը՝ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահը և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամը: Քննարկմանը մասնակցում էին Teach for All-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Վենդի Քոփը, իրավունքի պրոֆեսոր Աննա Սփեյն Բրեդլին, MV հիմնադրամի հիմնադիր Շանթա Սինհան և Ավրորա մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:
Civilnet




