Բիզնեսը որպես գործիք՝ գենդերային ապատեղեկատվության դեմ. քննարկում
Հայաստանյան խոշոր ընկերությունները, հատկապես ֆինանսական և հեռահաղորդակցության ոլորտներում, կարող են նշանակալի դեր խաղալ գենդերային ապատեղեկատվության դեմ պայքարում։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում քննարկման մասնակիցները՝ «Նորարար կանանց ձեռներեցություն» ՀԿ նախագահ Սիլվա Մեսրոպյանը և ՕքսԵՋեն հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գոմկցյանը ներկայացնում են խնդրի լուծման հնարավոր ուղիները։
Ըստ ՕքսԵՋեն հիմնադրամի ուսումնասիրության՝ հայաստանյան լրատվամիջոցների 92,000 հրապարակումներից 332-ում արձանագրվել են գենդերային ապատեղեկատվության դեպքեր։ Դրա կանխարգելման համար առաջարկվում է ներգրավել գովազդատու խոշոր ընկերություններին՝ բարձրացնելով նրանց սոցիալական պատասխանատվությունը մեդիա դաշտում։
Civilnet




