Ինչպես կառուցել էներգաարդյունավետ համայնքներ. հանրային իրազեկման արշավ Գեղարքունիքի մարզում
Գործընկերային բովանդակություն
«Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի իրականացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ էներգետիկ տեխնոլոգիաների կիրառումը խթանելու նպատակով Գեղարքունիքի մարզում բազմաբաղադրիչ հանրային արշավներ է իրականացվել․ ինտերակտիվ երկօրյա դասընթացներ, կանաչ տեխնոլոգիաների շրջիկ էքսպոներ՝ տեղեկատվական նյութերի երկարաժամկետ ցուցադրությամբ բուկլետների, պաստառների, QR կոդերի տեսքով՝ երկարաժամկետ առումով բնակչությանը հասանելի դարձնելով նաև կայուն էներգետիկտեխնոլոգիաների մատակարարների ցանկերը։ Համայնքներում իրականացված արշավը նպաստել է տեղական համայնքների և տնային տնտեսությունների կարողությունների բարձրացմանը՝ էներգիայի սպառման վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու համար։
Միջոցառումներն իրականացվել են «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգիաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային ջերմամեկուսացումտնային տնտեսությունների մակարդակում» նախաձեռնության շրջանակներում։ Այն իրականացվում է «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի կողմից որպես «ԷԿՈսերվ» Հայաստան ծրագրի մաս։
Civilnet




