Անկախ մեդիայի ֆինանսավորման հիսուն տոկոսը վտանգված է. Գեղամ Վարդանյան
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի փակումը մեծ ռիսկեր է առաջացնում հայաստանյան անկախ մեդիայի համար», - ահազանգում է Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա նշում է, որ ամերիկյան գործակալության աջակցությունը կազմում էր Հայաստանի մեդիադաշտի ֆինանսավորման շուրջ հիսուն տոկոսը և նպաստում հետաքննական լրագրության, անկախ վերլուծությունների ու որակյալ բովանդակության ստեղծմանը: Այս իրավիճակում Վարդանյանը կարևորում է հնարավոր այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների որոնումը՝ եվրոպական կառույցներից մինչև մասնավոր նվիրատվություններ:
Civilnet




