ՀՆԱ-ի 5,9 տոկոս աճը կարող է «մաքրման» կարիք ունենալ. ֆինանսների նախարար
Հարկային քաղաքականության փոփոխություններ, բյուջետային եկամուտների 30 տոկոս աճ և տնտեսական աճի դանդաղում մինչև 5,9 տոկոս. ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի տնտեսությունում: «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանում է բյուջետային եկամուտների անսպասելի աճի, ՓՄՁ-ների հարկային բեռի փոփոխությունների և համընդհանուր հայտարարագրման քաղաքականության մասին հարցերին։ Նախարարը բացատրում է, թե ինչու է կառավարությունը շեշտադրում փաստաթղթավորման մակարդակի բարձրացումը, ինչպես է գնահատվում պետական ծախսերի արդյունավետությունը և ինչպես կարող են առևտրային պատերազմները ազդել Հայաստանի տնտեսության վրա։
Civilnet




