Հայաստանի բանկերում կրիպտոակտիվներով միլիարդավոր դրամների շարժեր են եղել. ԿԲ փոխնախագահ
Ինչպե՞ս կարգավորել կրիպտոարժույթների շուկան Հայաստանում՝ չխեղդելով նորարարությունը և միաժամանակ կառավարելով ռիսկերը: Ի՞նչ է նախատեսում Կենտրոնական բանկի նոր օրենսդրական նախաձեռնությունը և ինչո՞ւ է այն արժանացել ոլորտի ներկայացուցիչների քննադատությանը: ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում բացատրում է, թե ինչու է ԿԲ-ն որդեգրել Եվրամիության մոդելը և ինչպես է այն նպաստելու ոլորտի առողջ զարգացմանը: Կդառնա՞ արդյոք Հայաստանը կրիպտո նորարարության տարածաշրջանային կենտրոն, թե՞ կրիպտո ընկերությունները կհեռանան երկրից:
Civilnet




