Քաղաքական ու խտրական գործընթաց է․ Տարոն Սիմոնյանը՝ ՀԷՑ-ի խնդրի մասին
Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի համոզմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) գործով Ստոկհոլմի առևտրային պալատի արտակարգ արբիտրի որոշումը չկատարելու դեպքում Հայաստանը կկանգնի ֆինանսական և վարկանիշային լուրջ ռիսկերի առաջ։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա պարզաբանում է, թե ինչ իրավական գործընթացներ են սպասվում և ինչու է որոշումը պարտադիր ճանաչման ենթակա Հայաստանի դատարանների կողմից։
Civilnet




