Արցախյան ուտեստ. Նազիկի ու կուրկուտի պատմությունը
Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» հաղորդումն այս անգամ պոդքաստի սենյակից դուրս է նկարվել՝ ներկայացնելու արցախյան ուտեստներից մեկի՝ կուրկուտի ու այն պատրաստողի պատմությունը։
Կուրկուտը կարմիր ցորենով և մսով պատրաստվող ուտեստ է, որը լայնորեն տարածված է արցախյան օջախներում։ Ստեփանակերտից Նազիկ Միրզոյանն ավելի քան երեսուն տարի աշխատել է Ստեփանակերտի շուկայի ճաշարանում, որը հազարավոր հաճախորդներ է ունեցել։ Այս պատմության միջոցով մենք բացահայտում ենք ոչ միայն կուրկուտի պատրաստման արվեստը, այլև այն տոկունությունը, որով Նազիկն իր կյանքը նվիրել է իր համայնքին։
Civilnet




