Եռաբլուրը՝ Արցախի անկման օրը
2023-ի սեպտեմբերի 19-ին ինը ամիս տևած շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական հարձակում կատարեց Արցախի ուղղությամբ։ Ռազմական գործողությունները տևեցին մեկ օր։ Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից վեցն անչափահաս։ 120,000 արցախցիներ բռնի տեղահանվեցին։ Նրանցից շատերը բռնի տեղահանման ժամանակ չեն կարողացել տեղափոխել հարազատների մարմինները։
Civilnet




