Նախընտրական տարում զսպում ենք ծախսերը, չենք տրվել գայթակղությանը. Վահե Հովհաննիսյան
Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում հավասարակշռել տնտեսական աճն ու պարտքի բեռը նախընտրական տարվա շեմին։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադառնում է 2026-ի պետական բյուջեի մարտահրավերներին, պետական ծախսերի արդյունավետությանը և վերջին յոթ տարում կրկնապատկված պարտքի կառավարման ռիսկերին։ Հարցազրույցում նախարարը մեկնաբանում է նաև դպրոցաշինության ծրագրի շուրջ առկա մտահոգությունները, ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության տնտեսական ադեցությունը և ԵԱՏՄ-ԵՄ երկընտրանքի ազդեցությունը բիզնես միջավայրի վրա։
0:00 - Բյուջե 2026. Ո՞րն է կառավարության գլխավոր թիրախը
0:45 - Ինչո՞ւ է բյուջեն ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը
1:30 - Կրթության և առողջապահության ծախսերն աճում են
2:30 - Պաշտպանական ծախսերի կրճատու՞մ, թե՞ պլանավորման հարց
4:45 - Տնտեսական աճ՝ բյուջեի դեֆիցիտի կրճատման պայմաններում. հնարավո՞ր է
6:00 - Ինչպե՞ս է կառավարությունը խթանում տնտեսությունը՝ առանց «փող լցնելու»
7:25 - Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են
8:55 - Նախընտրական տարվա անսպասելի քայլը. ծախսերի զսպում՝ ավելացման փոխարեն
10:15 - Թոշակառուների քեշբեքը կդառնա 20%. որտեղի՞ց գումարները
12:35 - Ի՞նչ աղբյուրներից կֆինանսավորվի թոշակների բարձրացումը
13:40 - Համընդհանուր առողջապահական ապահովագրություն. մեկնարկը տրվու՞մ է
15:00 - Ի՞նչ ռիսկեր կան համընդհանուր ապահովագրության համակարգում
17:10 - Որքա՞ն կարժենա առողջապահական նոր համակարգը պետությանը
17:50 - Պետական պարտքի սպասարկումը՝ տարեկան 1 մլրդ դոլար. անհանգստանալու առիթ կա՞
19:35 - Ինչպե՞ս նվազեցնել պարտքի տոկոսները. նախարարի բանաձևը
21:40 - Միջազգային ներդրողներին Հայաստան բերելու ծրագիրը
25:10 - «Պարտքով եք դպրոց կառուցում». արդարացվա՞ծ է պարտք վերցնելը
28:50 - Դպրոցաշինության ծախսերն աճել են 1 մլն դոլարով. ի՞նչ է տեղի ունեցել
33:30 - «Խաղաղության խաչմերուկ». ի՞նչ փուլում է ԱՄՆ-ի ֆինանսավորումը
35:25 - Հայ-ռուսական առևտրի անկում. ո՞րն է իրական պատճառը
39:25 - ԵՄ-ի հետ մերձեցումը ռիսկեր ստեղծու՞մ է բիզնեսի համար
Civilnet




