Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի արխիվացումը «թատրոն» է որակում՝ պնդելով, որ ի սկզբանե այն լուրջ քննություն իրականացնելու նպատակ չի ունեցել։ Նա գործող կառավարությանը համարում է «անօրինական»՝ մեղադրելով պատերազմի վախի միջոցով տարածքներ զիջելու և սեփական ծրագիրը չկատարելու մեջ։
Քերոբյանը խիստ քննադատության է ենթարկում բանակի բարեփոխումների տեմպը, պաշտպանական բյուջեի նախատեսվող կրճատումը և անվտանգային համակարգի կառուցման մոտեցումները։
0:00 - Սկիզբ
1:25 - «Զեկույցի շուրջ ստեղծվածը թատրոն է»
2:30 - Ինչո՞ւ ինձ՝ ռազմարդյունաբերության ղեկավարիս, չկանչեցին հանձնաժողովի նիստին
4:40 - «Մենք Ազգային ժողովում իրական ընդդիմություն չունենք»
5:55 - Ինչո՞ւ է այս կառավարությունն անօրինական
7:00 - «Պատերազմի վախով մարդկանց ձեռից խլեցին իրենց ունեցվածքը»
8:25 - Եղբոր՝ էկոնոմիկայի նախկին նախարարի մասնակցությունն «անօրինական» կառավարությանը
9:20 - «Եղբայրս մասնակից է եղել հակասահմանադրական գործողությունների»
9:45 - «Ես էլ պիտի պատասխանատվության կանչվեմ»
12:20 - Զանգելանի օպերացիայի բացահայտումը պատերազմական հանցագործությո՞ւն էր
14:20 - «Երկու ամիս եղել ենք ճակատում, իսկ փոխարինողները պարապությամբ էին զբաղված»
17:40 - Պաշտպանական բյուջեի կրճատումը հանցավորություն է
21:05 - Կոռուպցիայի ծաղկումը՝ բանակում և կառավարությունում
25:15 - «Նոր ամրությունները թշնամու մեկ հարվածից կոչնչանան»
28:20 - Ի՞նչ է համապարփակ պաշտպանությունը և ինչո՞ւ դա չի արվում
30:30 - «Անվտանգության թիվ 1 երաշխավորը բանակը չէ՞, ստորագրած թղթե՞րն են»
Civilnet




