Ադրբեջանի տարածքով ցորենն ապաշրջափակման սկի՞զբն է. զրույց Բաբկեն Թունյանի հետ
Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից ցորենի ներկրումը։ Սա ապաշրջափակման գործնական սկի՞զբ է, թե՞ պարզապես Լարսի անցակետից կախվածությունը նվազեցնող լոգիստիկ քայլ։
«ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն անդրադառնում է ապաշրջափակման խնդրին և տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններին։
0:00 - Ցորեն Ադրբեջանի տարածքով. ապաշրջափակմա՞ն սկիզբ, թե՞ նոր լոգիստիկա
5:07 - Ի՞նչ այլ ապրանքներ կանցնեն նոր ճանապարհով. խոսք նավթամթերքի մասին
7:07 - Բյուջե 2026. ինչպե՞ս ապահովել 5.4% աճ՝ միաժամանակ նվազեցնելով ծախսերը
9:37 - Ինչո՞ւ է պաշտպանական բյուջեն կրճատվել. Թունյանի բացատրությունը
14:50 - Նոր ներդրողներ. Սաուդյան Արաբիան հետաքրքրված է Հայաստանի տնտեսությամբ
16:31 - Ինչո՞ւ է անցած տարի ներդրումների արտահոսք գրանցվել
18:31 - ՀԷՑ-ի և Քաջարանի գործերը վա՞նում են օտարերկրյա ներդրողներին
23:33 - Ո՞վ պետք է գործարան կառուցի՝ պետությո՞ւնը, թե՞ բիզնեսը
30:50 - Ի՞նչ է անելու պետությունը ռազմավարական ընկերություններում իր բաժնեմասերի հետ
Civilnet




