Գործընկերային բովանդակություն
«ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ԱԺ փոխնախագահի խորհրդական Սերգեյ Մուրադյանը խոսում է գիտահետազոտական և փորձարարական (R&D) ոլորտին տրամադրվող պետական արտոնությունների մասին։ Թեև այս նպատակով 30-40 միլիարդ դրամի փաթեթ է նախատեսված, ծրագիրը մինչ այժմ ցածր իրացվելիություն ունի` մոտ 30%։ Ըստ նրա, բիզնեսի պասիվության գլխավոր պատճառը ոչ այնքան չափանիշների խստությունն է, որքան դրանց «անհստակությունը», բիզնեսի թերի տեղեկացվածությունն ու պետության հետ ապագայում խնդիրներ ունենալու վախը։
Civilnet




