«ՍիվիլՆեթ բիզնես»-ի տաղավարում Արշալույս Մղդեսյանը զրուցում է Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Նա մանրամասնում է 700 հազար բաժանորդի 2018-2024թթ․ տվյալների ելակետային բազայի անհետացման հանգամանքները և պնդում, որ նախկինում գնումներն արվել են ուռճացված գներով՝ սպասարկելով կոնկրետ շահեր։ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացնում է, թե ինչպես են վերջին ամիսներին կարողացել տնտեսել միջոցներ՝ դրանք ուղղելով վարկերի մարմանը: Պաշտոնյան խոսում է նաև ՀԷՑ-ի ապագայի մասին՝ չբացառելով ընկերության պետականացումը կամ արևմտյան ներդրողների ներգավումը՝ չնայած միջազգային արբիտրաժային գործընթացներին։
0:00 - ՀԷՑ-ի դեմ գործընթացը քաղաքակա՞ն է. հարց Ռոմանոս Պետրոսյանին
1:11 - «Սպասարկվում է բացառապես պետական շահը»
2:46 - Կլանային շահեր և ստվերային գործարքներ ՀԷՑ-ի ներսում
3:33 - Մենաշնորհի վերացումը և գնումների ազատականացումը
6:02 - Ինչու՞ գործընթացը սկսվեց հիմա. նախապատմությունը
8:25 - Չկատարված խոստումներ և կառավարության միջամտությունը
14:39 - Ջնջված բազայի սկանդալը. ի՞նչ է իրականում կորել և հետո վերկանգնվել
17:06 - Տարբերությունը բիլինգի տվյալների և հաշվիչների հիշողության միջև
18:38 - Ինչպե՞ս և ո՞ւմ մեղքով է ջնջվել 700 000 բաժանորդի բազան
23:38 - Բազայի ջնջման փաստը թաքցվե՞լ է ՀԾԿՀ-ից
26:47 - Գնման օրինակ. տնտեսո՞ւմ, թե՞ որակի հաշվին խնայում
32:38 - Ինչո՞ւ է թերակատարվել ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը
34:02 - Վարկեր՝ աշխատավարձ տալու համար, կանխավճարներ՝ «յուրային» ընկերություններին
36:18 - 21 մլն դոլար վարկի վաղաժամկետ մարում և «պարազիտ» հաստիքներ
39:47 - Հոսանքազրկումների նվազումը 27%-ով և կառավարման որակը
44:30 - ՀԷՑ-ի ապագան. պետականացո՞ւմ, թե՞ վաճառք նոր ընկերության
52:11 - ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի «անհասցե» գործուղումն ու աշխատավարձի հարցը
Civilnet




