2025-ի հունվար-նոյեմբեր ամսիներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է 25 անչափահաս։ 2024-ին՝ 24։ ՍիվիլՆեթի հարցմանը ի պատասխան հայտնում է ՆԳՆ-ն։
2024-ին Հայաստանում արձանագրվել է 4314 մարմնական վնասվածքով և
մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
են ստացել 6116 անձ՝ 877-ը մինչև 18 տարեկան, մահացել է 333 անձ։
2025-ի հունվարից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 3840 մարմնական վնասվածքով և մահվան ելքով պատահար, որի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել 5716 անձ՝ 1081-ը մինչև 18 տարեկան, մահացել է 232 անձ։
2024-ին տրանսպորտային միջոցում առանց երեխայի քաշին և հասակին
համապատասխանող մանկական պահող սարքերի օգտագործման և երեխա փոխադրելու համար՝ կազմվել է 5451 վարչական իրավախախտում, իսկ 2025-ի հունվարի-նոյեմբեր ամսիներին՝ 10 045։
2024-ին տրանսպորտային միջոցը անվտանգության գոտիով չամրակապված վարելու համար կազմվել է 188 453 արձանագրություն, իսկ 2025-ի հունվարի-նոյեմբեր ամիսներին՝ 197 904։
Թե քանի մարդ է մահացել չամրակապվելու հետևանքով՝ չգիտենք, նախարարությունը վիճակագրություն չի վարում։
Civilnet




