«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սպանդարյանի ջրանցքի հիմնանորոգումը։ Սա պարզապես շինարարություն չէ, այլ անցում գյուղատնտեսության նոր՝ եվրոպական մոդելի, նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանը: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա նկատում է, որ մոտ 8 միլիոն դոլար գնահատվող այս նախագիծը նպատակ ունի մինչև 2027 թվականի վերջ վերականգնել 32 կմ երկարությամբ ջրային ցանցը՝ Սյունիքում ոռոգվող հողատարածքներն ավելացնելով 3,000 հեկտարով: Սրանով գրեթե կրկնապատկվելու են մարզի ներկայիս ոռոգվող ռեսուրսները։ Թերզյանը շեշտում է, որ սա զուտ բարեգործություն չէ, այլ շահութաբեր ներդրում և ազգային անվտանգության բաղադրիչ, որը զուգակցվում է գյուղատնտեսության արդիականացմամբ՝ հիմնվելով եվրոպական բարձրլեռնային մոդելների վրա։

Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջին եռակողմ գագաթնաժողովի մասին

ԱՄՆ-ն առաջարկել է քննարկել Դոնբասից Ուկրաինայի դուրս գալը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի

ԱՄՆ-ում երկու օրում չեղարկվել է շուրջ 14 500 չվերթ, հազարավորներն ուշացել են

ԲԴԽ-ն թույլատրել է դատավորներ Մելքոնյանի և Պողոսյանի քրեական հետապնդումը, կասեցրել լիազորությունները

Ինչու Հայաստանը պետք է վերանայի Սփյուռքի ընտրական իրավունքի հարցը

Չինական քաղաքում ճշտում են աշակերտների ընտանիքների կրոնական պատկանելությունը
Civilnet