Ինչո՞ւ է պետությունը «փայ մտնում» բիզնեսներում. զրույց Բաբկեն Թունյանի հետ
Ինչո՞ւ է պետությունը դառնում բաժնետեր խոշոր բիզնեսներում (ԶՊՄԿ, Վիվա, Լիդիան)։ Դա չի՞ հիշեցնում արդյոք 2000-ականների Ռուսաստանի («Յուկոսի») սցենարը։
«ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը խոսում է ՀԷՑ-ի շուրջ ստեղծված անորոշության, բիզնեսի վախերի և տնտեսության երկարաժամկետ վտանգների մասին։
Քննարկման առանցքում է նաև $14 մլրդ-ի հասնող պետական պարտքը, աղքատության ցուցանիշներն ու Ադրբեջանից բենզինի ներկրումը։
0:00 - Ադրբեջանական բենզին Հայաստանում. տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական քայլ 4:31 - Կբացվե՞ն արդյոք SOCAR-ի լցակայաններ Երևանում
6:44 - Թուրքիայի հետ առևտրի դասերը. ինչո՞ւ էմբարգոն չաշխատեց
8:37 - Ի՞նչ կարող է Հայաստանը արտահանել Ադրբեջան. կա՞ վերլուծություն
13:08 - ՀԷՑ-ի շուրջ. վտանգվո՞ւմ է արդյոք ներդրումային միջավայրը
16:45 - ՀԷՑ-ի աշխատակիցները՝ քաղաքական գործի՞ք. Թունյանի մեղադրանքը
20:56 - Ինչո՞ւ է ՀԷՑ-ը «պետականացվում», իսկ «Վեոլիա Ջուրը»՝ ոչ
24:20 - «Պետական կապիտալիզմ». Ինչո՞ւ է պետությունը «փայ մտնում» բիզնեսներում
26:50 - Պետական բաժնեմասերը կհանվեն վաճառքի (IPO). կառավարության նոր պլանը
27:58 - $14 մլրդ պարտք, բայց աղքատությունը չի նահանջում. Ո՞ւր են ծախսվում փողերը
Civilnet




