Գլխավոր Լրահոս

«Նոր տարի՝ նոր ես»-ի թունավոր կողմերը

Բոլորս կազմում ենք մինչև տարվա վերջ գործերն ավարտելու, ևս մի քանի օր ծույլ և հոգնած լինելու իրավունք տալու ծրագրեր։ Սա հնչում է լուսավոր, բայց ունի թունավոր կողմեր։ Համենայնդեպս այդպես են կարծում շատ փիլիսոփաներ և սոցիոլոգներ։

Օրինակ՝ շվեդ սոցիոլոգ, «Լավ լինելու սինդրոմ» գրքի համահեղինակ Կարլ Սեդերստրյոմը կարծում է, որ ինքնախնամքը դարձել է բարոյական պարտականություն, արտադրողականության գործիք, շուկա, որտեղ ակնկալվում է անընդհատ կատարելագործել մեր մարմինը, փոխել մտածելակերպը, սնվելը և նույնիսկ հույզերը։ Եվ երբ հոգնած, անհանգիստ կամ ուժասպառ ենք, խնդիրը ձևակերպվում է որպես անձնական ձախողում, այլ ոչ թե չափազանց շատ բան պահանջող համակարգ։

Սա կապված է մի բանի հետ, որը ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոն նկարագրել է դեռ 20-րդ դարում։ Հիմնական գաղափարն այն է, որ ժամանակակից աշխարհում մեզ ոչ ոք գրեթե ոչինչ չի ստիպում, մենք ինքներս ենք մեզ ստիպում։ Ինչպես ասում են, կատարյալ համակարգն այն է, երբ մարդիկ վերահսկում են իրենք իրենց։

Կապիտալիստական աշխարհում աշխատանքի մշակույթը այս տրամաբանության մեջ է տեղավորել նաև գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերը՝ ավելի քան հարյուր տարի առաջ։ Նա քննադատում է, որ աշխատանքը բացի տնտեսական գործունեությունից դարձել է նաև բարոյական արժեք, լավ մարդ լինելու նշան, համոզմունք, որ հաջողությունն է ապահովում մեր արժեքը։

Իսկ այս մշակույթը քննադատվում է որովհետև մարդիկ անձնական նախագծեր չեն, որոնց վրա միշտ աշխատելու տեղ կա։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում