Ինչ կշահի բյուջեն մետաղների գների բարձրացումից. ֆինանսների նախարարի մեկնաբանությունը
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 21-ին Երևանում հրավիրած ասուլիսին ի պատասխան ՍիվիլՆեթի հարցի՝ մեկնաբանեց միջազգային շուկայում ոսկու և պղնձի գների կտրուկ աճի հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։
Նախարարը նշեց, որ 2026-ի բյուջեն պլանավորվել էր ավելի պահպանողական կանխատեսումներով (ոսկին՝ 4,000 դոլար, պղինձը՝ $9,000-10,000 դոլար), մինչդեռ այս պահի շուկայական գները զգալիորեն գերազանցում են այդ ցուցանիշները։ Նախարարը խոսեց նաև Ամուլսարի հանքավայրի վերագործարկման և ակնկալվող արդյունքների մասին։
Տեսանյութում՝
- Ինչպե՞ս են մետաղների բարձր գներն ազդելու հարկային մուտքերի վրա։
- Որքա՞ն ոսկի է նախատեսվում արդյունահանել Ամուլսարից 2026-ին։
- Ինչո՞ւ են ոսկու գները շարունակում աճել. նախարարի վերլուծությունը։
Civilnet



