Գլխավոր Լրահոս

Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջին անգամ մասնակցում է Եվրո-2026-ի եզրափակիչ փուլին

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որը մեկնարկում է հունվարի 21-ին։

Առաջնությանը մասնակցում է 16 երկրի ազգային հավաքական։ Հայաստանը պայքարը կսկսի հունվարի 22-ին` խաղալով Ուկրաինայի հավաքականի դեմ, իսկ հունվարի 25-ին կմրցի Չեխիայի, 28-ին՝ Լիտվայի հավաքականների դեմ։

Ֆուտզալի հավաքականը անցած տարի է նվաճել Եվրո 2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր՝ իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Ֆուտզալի հավաքականը այդպիսով դարձավ Հայաստանի պատմության մեջ խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության:
Առաջնությունը հյուրընկալում է երեք երկիր` Լատվիան, Լիտվան ու Սլովենիան: Այն կավարտվի փետրվարի 7-ին։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում