«Յանդեքս Տաքսի» (Яндекс.Такси) ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի ռուս-ամերիկյան նոր համատեղ ընկերությունը, որը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Ռուսաստանում և ԱՊՀ որոշ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Վերջերս հայտնի դարձավ, որ ամերիկյան Uber ընկերությունը և ռուսական «Յանդեքս Տաքսին» նոր գործընկերություն են ձևավորել, որի շրջանակում երկու ընկերությունները պատրաստվում են միավորել տաքսիների առցանց պատվերների ծառայությունները Ռուսաստանում և ԱՊՀ որոշ երկրներում՝Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Ղազախստանում:
«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ Սան Ֆրանցիսկոյում հիմնված և տաքսի ծառայությունների ոլորտում հեղափոխություն իրականացրած Uber առցանց ծառայությունը մասնավոր անձանց հնարավորություն է տալիս տաքսի ծառայություն մատուցել առանձին անհատների, ինչպես նաև՝ մարդկանց խմբերի, մեքենայից համատեղ օգտվելու սկզբունքով:
Ամերիկյան Uber-ը պատրաստվում է ստղեծվող ընկերությունում ներդնել 225 միլիոն դոլար, իսկ «Յանդեքս Տաքսին»՝ 100 միլիոն: Ըստ գործարքի վերաբերյալ տարածված մամլո հաղորդագրության՝ 4 միլիարդ դոլար գնահատվող նոր ընկերության բաժնետոմսերի 59,3 տոկոսը պատկանելու է «Յանդեքսին», 36,6 տոկոսը՝ Uber-ին, իսկ 4,1 տոկոսը՝ աշխատակիցներին:
«Յանդեքս Տաքսիի» գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի խոսքով՝ ծառայությունների միավորումից հետո երկու ընկերությունների բջջային հավելվածները զուգահեռաբար շարունակելու են հասանելի մնալ օգտատերերի համար: Հաղորդվում է նաև, որ վարորդները կանցնեն միասնական տեխնոլոգիական հարթակի, որը թույլ կտա մեծացնել պատվերների իրականացման համար հասանելի մեքենաների թիվը, կրճատել պատվերի ընդունման ժամանակը և բարձրացնել ծառայության հասանելիությունը:
Uber ընկերությունը հաղորդում է, որ տաքսի ծառայությունների սակագինը առաջիկայում չի բարձրանալու: Համատեղ ընկերությունը նախատեսում է ամսական մոտ 35 մլն պատվեր իրականացնել:
«Յանդեքս» և Uber ընկերությունների տնօրենների խորհուրդները արդեն հավանության են արժանացրել նոր գործընկերությունը: Կարգավորող մարմինների համաձայնությունը ստանալուց հետո, գործարքը նախատեսվում է ավարտին հասցվել այս տարվա չորրորդ եռամսյակում:
Թեմայի մասին կարդացեք նաև՝
Yandex և Uber տաքսիները միավորում են բիզնեսը ԱՊՀ-ում, այդ թվում՝ Հայաստանում
Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել Uber-Yandex ընկերության հետ հայ տնօրենի պատճառով

Թուրքիայում COP31-ն ավարտվեց առանց կլիմայական համաձայնագրի

Չեխիայի վարչապետը դեմ է Ուկրաինային ԵՄ բյուջեից 100 մլրդ եվրո հատկացնելուն

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդի պաշտոնի համար պայքար է սկսվել

Իրանն ուժեղացնում է հարձակումները Պարսից ծոցում, մինչ ԱՄՆ շրջափակումը ճնշում է նրա տնտեսությունը

Եվրոպայում սպասվող ընտրությունների շարքը կարող է ցնցել ԵՄ հիմքերը. The Guardian

Թուրքիայում կլիմայական գագաթնաժողովը փակուղի է մտել
Civilnet