Տաթևի ֆերմայում Մերի Հարությունյանը, իր պատմելով, չորս տարի աշխատել է առանց աշխատավարձի։ Նրա 10-ամյա որդին էլ դպրոց գնալու փոխարեն ոչխարներ է պահել։ Մերին պատմում է վերահսկողության, բռնության և ֆերմայից փախչելու փորձերի մասին։ Գոռ Մինասյանի փաստաբան Արտակ Նավասարդյանն էլ ՍիվիլՆեթի հետ զրույցում հերքեց Մերի Հարությունյանի և նրա որդու՝ Գոռ Մինասյանի ֆերմայում աշխատելու և այնտեղ շահագործվելու մասին պնդումները։ Նրա խոսքով՝ Մինասյանին Մերի Հարությունյանի վերաբերյալ որևէ մեղադրանք չի ներկայացվել։
Կարդացեք նաև հոդվածը թեմայի վերաբերյալ՝ Չորս տարի՝ երեխայի հետ ֆերմայում. զրո աշխատավարձ, վերահսկողություն, բռնություն





