Գլխավոր Լրահոս

Uber-ի և «Յանդեքսի» նոր ընկերությունը կգլխավորի Տիգրան Խուդավերդյանը

«Յանդեքս Տաքսի» (Яндекс.Такси) ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի ռուս-ամերիկյան նոր համատեղ ընկերությունը, որը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Ռուսաստանում և ԱՊՀ որոշ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Վերջերս հայտնի դարձավ, որ ամերիկյան Uber ընկերությունը և ռուսական «Յանդեքս Տաքսին» նոր գործընկերություն են ձևավորել, որի շրջանակում երկու ընկերությունները պատրաստվում են միավորել տաքսիների առցանց պատվերների ծառայությունները Ռուսաստանում և ԱՊՀ որոշ երկրներում՝Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Ղազախստանում: «Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ Սան Ֆրանցիսկոյում հիմնված և տաքսի ծառայությունների ոլորտում հեղափոխություն իրականացրած Uber առցանց ծառայությունը մասնավոր անձանց հնարավորություն է տալիս տաքսի ծառայություն մատուցել առանձին անհատների, ինչպես նաև՝ մարդկանց խմբերի, մեքենայից համատեղ օգտվելու սկզբունքով: Ամերիկյան Uber-ը պատրաստվում է ստղեծվող ընկերությունում ներդնել 225 միլիոն դոլար, իսկ «Յանդեքս Տաքսին»՝ 100 միլիոն: Ըստ գործարքի վերաբերյալ տարածված մամլո հաղորդագրության՝ 4 միլիարդ դոլար գնահատվող նոր ընկերության բաժնետոմսերի 59,3 տոկոսը պատկանելու է «Յանդեքսին», 36,6 տոկոսը՝ Uber-ին, իսկ 4,1 տոկոսը՝ աշխատակիցներին: «Յանդեքս Տաքսիի» գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի խոսքով՝ ծառայությունների միավորումից հետո երկու ընկերությունների բջջային հավելվածները զուգահեռաբար շարունակելու են հասանելի մնալ օգտատերերի համար: Հաղորդվում է նաև, որ վարորդները կանցնեն միասնական տեխնոլոգիական հարթակի, որը թույլ կտա մեծացնել պատվերների իրականացման համար հասանելի մեքենաների թիվը, կրճատել պատվերի ընդունման ժամանակը և բարձրացնել ծառայության հասանելիությունը: Uber ընկերությունը հաղորդում է, որ տաքսի ծառայությունների սակագինը առաջիկայում չի բարձրանալու: Համատեղ ընկերությունը նախատեսում է ամսական մոտ 35 մլն պատվեր իրականացնել: «Յանդեքս» և Uber ընկերությունների տնօրենների խորհուրդները արդեն հավանության են արժանացրել նոր գործընկերությունը: Կարգավորող մարմինների համաձայնությունը ստանալուց հետո, գործարքը նախատեսվում է ավարտին հասցվել այս տարվա չորրորդ եռամսյակում: Թեմայի մասին կարդացեք նաև՝ Yandex և Uber տաքսիները միավորում են բիզնեսը ԱՊՀ-ում, այդ թվում՝ Հայաստանում Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել Uber-Yandex ընկերության հետ հայ տնօրենի պատճառով

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում